Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Կարևոր է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանումը. Ելիսեյան պալատ

Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել նախօրեին Քիշնևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպման վերաբերյալ:

Դրանում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում իրենց ստանձնած հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրում սահմանված սահմանների հարգման վերաբերյալ։ Նրանք վերահաստատել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը։

«Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հարգել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ հնարավորինս շուտ ազատ արձակել ռազմագերիներին: Նրանք նաև հիշեցրել են Եվրամիության դիտորդական առաքելության ներդրման կարևորությունն ի նպաստ Հայաստանի։ Վերջում նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանման կարևորությունը։

Հանրապետության (Ֆրանսիայի) նախագահը մասնավորապես պնդել է թշնամական հռետորաբանությանը չտրվելու և խաղաղության վերադարձի ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության»,- ասվում է հայտարարությունում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև