Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Եթե Հայաստանը պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որն ունենալու է միջազգային ուժ, հետո Արցախի ժողովուրդն ու՞մ «աշխարհաքաղաքական հետույքով» է կարողանալու պաշտպանել իր ինքնորոշման իրավունքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

Արարատ Միրզոյանի մանիպուլատիվ հայտարարությունը, թե Հայաստանի ժողովուրդը չի տվել Նիկոլին մանդատ՝ բանակցելու Արցախի կարգավիճակի մասին ՝ սուտ է:

Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ խոստանում էր՝ «2018 -ի թավշյա հեղափոխությունը նպաստելու է Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»:
ՔՊ նախընտրական ծրագիրն այն մասին է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի կազմում չլինելու իրավունքը պետք է պաշտպանվի:
Այսինքն՝ 680. 000 մարդ տվել է Նիկոլին Արցախի կարգավիճակի հարցով զբաղվելու մանդատ:
Արարատ Միրզոյանն անբարոյաբար, լկտիաբար ստում է:
Ավելին, եթե չունես նման մանդատ, Նիկո՛լ, ի՞նչ իրավունքով ես սահմանափակում Արցախի ժողովրդի հնարավոր բանակցային բովանդակությունը Բաքվի հետ՝ իրավունքներով և անվտանգությամբ:
Եթե Հայաստանը պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որն ունենալու է միջազգային ուժ, հետո Արցախի ժողովուրդն ու՞մ «աշխարհաքաղաքական հետույքով» է կարողանալու պաշտպանել իր ինքնորոշման իրավունքը:
Facebook
Twitter

Կարդացեք նաև