Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Իմ տեղեկություններով այս պահին ՀՀ իշխանություն կոչվածը բանակցում է առանց որևէ երաշխիքի Արցախի բնակչության՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Մեկը կար՝ հինգ տարի առաջ Հանրապետության հրապարակում խոստանում էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծման պարագայում կարծիքը հարցնելու է հենց նույն հրապարակից, բայց անցան տարիներ ու զարմանալիորեն, որ հենց իր նման չէ, Նիկոլ Փաշինյանը ստեց։

Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Մի քանի դրվագ հիշեցնեմ որպես ապացույց․ առաջին՝ մի քանի ամիս առաջ ՀՀԿ փոխնախագահը հրապարակեց բանակցային գործընթացի սկզբունքները։ ՔՊ-ում երևի էլ պաշտոնյա չմնաց, որ փորձի հերքի, հետագայում պարզվեց դա ճշմարտություն է։

Դրանից հետո ես հրապարակեցի միջազգային իմ աղբյուրներից ստացած տեղեկությունները, որ իսկապես, բանակցվող տարբերակը ենթադրում է  Ղարաբաղի հայտնվելը Ադրբեջանի կազմում, այդ ժամանակ արդեն հերքել էլ չէին փորձում, որովհետև ակնհայտ էր։

Երբ խոսվում էր Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մասին, մենք անդադար պնդում էինք, որ այդ բանակցությունները Ադրբեջանի պահանջով լինելու են վերտիկալ, այլ ոչ թե հորիզոնական տիրույթում։ Նորից հերքումներ էին փորձում անել, իրականությունը հիմա տեսնում ենք ինքներս։ Եվ մեկ հայտարարություն, որը ցավոք սրտի իրականություն է․ իմ ունեցած տեղեկություններով այս պահին ՀՀ իշխանություն կոչվածը բանակցում է առանց որևէ երաշխքի Արցախի բնակչության՝ Ադրբեջանի կազմում հայտնելը, չնայած, ըստ Ադրբեջանի, լավագույն երաշխիքը լինելու է Ադրբեջանի սահմանադրությունը։

Հասկանո՞ւմ եք՝ մենք ինքնորոշման իրավունքից ուր ենք հասել, հայերի իրավունքները պետք է երաշխավորի Ադրբեջանի սահմանադությունը։ Մենք բանակցային այս իրավիճակում ենք, եթե որևէ մեկը փորձի հերքել, բարի ժամանց եմ մաղթում, արդեն ձեզ ոչ ոք չի հավատալու»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Խմբակցության ղեկավարը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում ՀՀ քաղաքացիները իրենց ստորագրություններով հնարավորություն ունեն հայտնել իրենց անհամաձայնությունը։ Նրա խոսքով՝ սխալ են նաև այն պնդումները, որ այս բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև