Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հակարիի կամուրջը կառուցվել է բոլորովին վերջերս, և այն պնդումը, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, «անհիմն է»

Անհիմն է պնդել, որ Ադրբեջանի դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում. նման պնդմամբ է հանդես եկել այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով հունիսի 15-ին առավոտյան 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողների կողմից Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձը՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

«Երեկ Լաչինի անցակետում կրակ է բացվել Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողների վրա, երբ Ադրբեջանի դրոշը բարձրացվել է երկրի «ինքնիշխան տարածքում» (չակերտները՝ Tert.am)՝ Հակարիի կամրջի վրա։ Այս կամուրջը կառուցվել է բոլորովին վերջերս, և այն պնդումը, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, «անհիմն է» (չակերտները՝ Tert.am)», -ասել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից հայտնել էին, որ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձել դրոշ տեղադրել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև