Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

ՆԳՆ շեֆերի վինետկան փակցրել են պատերին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու իր տեղակալները ճանաչման կամ էլ սեփական անձի ֆետիշացման խնդիր ունեն։ Բանն այն է, որ ՆԳՆ ենթակայության ներքո գործող կառույցներում՝ ոստիկանության բաժիններում, փրկարար ծառայություններում եւ այլն, հանձնարարվել է փակցնել ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների նկարները:

Ըստ հիերարխիայի` վերեւում Վահե Ղազարյանի մեծ նկարն է, ներքեւում կողք-կողքի շարված են 4 տեղակալների՝ Դավիթ Համբարյանի, Արփինե Սարգսյանի, Արամ Հովհաննիսյանի եւ Կամո Ցուցուլյանի նկարները։ Ոստիկաններից մի քանիսը մեզ հետ զրույցում հաստատեցին լուրը, սակայն տարբեր մեկնաբանություններ տվեցին, օրինակ՝ մեկն ասաց, որ Վլադիմիր Գասպարյանի օրոք էլ իրենց բաժնում ոստիկանապետի նկարը կախված էր, մյուսն ասաց, որ առանձին ոստիկաններ էլ ժամանակին իրենց աշխատասենյակներում փակցնում էին զինանշանը, Սերժ Սարգսյանի ու Վեհափառ հայրապետի նկարները, բայց՝ սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով։

Մեկ ուրիշն էլ ասաց, թե շատ նորմալ է, որ Ղազարյանի ու տեղակալների նկարները բաժիններում փակցված լինեն: Ըստ նրա՝ դա արվում է, որպեսզի ոստիկանները դեմքով ճանաչեն իրենց ղեկավարին ու նրա տեղակալներին, քանի որ «օրը մեկ տեղակալ է փոխվում»։

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ներքին գործերի նախարարություն, որ պաշտոնապես բացատրեն այդ երեւույթը, սակայն «Ինֆորմացիայի ազատության մասին» օրենքը խախտելով` ոստիկանությունն արդեն 8-րդ օրն է՝ մեր հարցմանը չի պատասխանել, հավանաբար, ողջամիտ բացատրություն հորինելը հեշտ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև