«Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է Երևանում մեծ ճոպանուղի կառուցել, որը Երևանի տարբեր թաղամասեր կկապի իրար, ինչպես նաև կբեռնաթափի երթևեկությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Ապրելու երկրի» համահիմնադիր, կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Ճոպանուղու փորձառություն Հայաստանում արդեն իսկ ունենք, «Տաթևերը ճոպանուղին» նույնպես կառուցվել է Ռուբեն Վարդանյանի ակտիվ մասնակցությամբ։ Ճոպանուղին ժամանակակից քաղաքներում տրանսպորտային լուծում է», — նշեց նա։
Մանե Թանդիլյանն անդրադարձավ նաև ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե հնարավոր է, որ արցախահայերը Ադրբեջանի կազմում գոյատևեն:
Մանե Թանդիլյանի խոսքով ԱՄՆ դեսպանի նման հայտարարությունները Հայաստանի Հանրապետության իշխանությունների շրջանառած թեզերի արդյունք են:


















































