Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և յուրաքանչյուր հայրենատեր հայի համար Շուշին հայրենիք է , իսկ ձեր համար պարզապես դժբախտ ու դժգույն քաղաք էր. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուզում եմ պատասխանել հասարակության շրջանում հայտնի դավաճանական իշխանության ծառա, իշխանական ստերի տարածող ու ֆեյքերի պատասխանատու՝ տարոն չախոյանին։

Դուք չեք կարող հերքել պատմական փաստերը ու դրա շուրջ ստեր հորինել, որովհետև Սերժ Սարգսյանն է ստորագրել Շուշիի ազատագրման օպերացիան, իսկ նիկոլը ստորագրել է խայտառակ կապիտուլյացիան, նիկոլն է այն միակ ղեկավարը, որ տեսնում է Արցախը Ադրբեջանի կազմում, նիկոլն է այն միակ ղեկավարը, ով մասնակցել է թուրք ղեկավարի երդմնակալության արարողությանը։ Այն թուրք ղեկավարի, որի երկրի բայրաքթարներով կոտորվեցին հազարավոր հայ զինվորներ։
Դու լավ կանես խոսես նիկոլի՝ Շուշին հանձնելու մասին, այն դեպքում երբ պնդում էր, որ կարող էր չհանձնել Շուշին և հոկտեմբերի 19-ին կանխել պատերազմը, բայց դա չի արվել և չի համաձայնվել Շուշին հայկական պահելուն։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և յուրաքանչյուր հայրենատեր հայի համար Շուշին հայրենիք է , իսկ ձեր համար պարզապես դժբախտ ու դժգույն քաղաք էր։
Բարոյական ոչ մի իրավունք չունեն նման «մարդիկ» համեմատվելու ու զուգահեռներ տանելու անցյալի ու ներկայի միջև, առավել ևս մեկնաբանելու Սերժ Սարգսյանի ասածները։
Իսկ թե ինչու է Արմեն Աշոտյանը քաղբանտարյալ պարզ ու հասկանալի է բոլորին, բացի դավաճաններից։
Հ.Գ ձեր ամենամեծ ձեռքբերումը դավաճանի պիտակն է ու լավ կանեք հենց դա մեկնաբանեք, ինչու՞ է մի ողջ գիտակից ազգ ձեզ կոչում դավաճան ու դա միայն քաղաքական գնահատական չէ !!!
Facebook
Twitter

Կարդացեք նաև