Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Դմիտրի Պեսկովը նոր հայտարարություն է արել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսություն են վարում բարձր և ամենաբարձր մակարդակներում, և Մոսկվան կօգտագործի այդ ուղիները՝ Անկարային բացատրելու իր դիրքորոշումը «Ազով» գնդի հրամանատարներին Կիևին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։

«Ինչ վերաբերում է «ազովցիների» ղեկավարների վերադարձին, ապա այո՛, սա գործող համաձայնագրի խախտում է, և մենք դա կքննարկենք թուրքական կողմի հետ, ինչն, ըստ էության, արդեն սկսել ենք անել», — ընդգծել է Պեսկովը։

«Շատ կարևոր է, որ Թուրքիան, ի տարբերություն, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի մի շարք երկրների, երկխոսություն է վարում մեզ հետ և ավելին, այն վարում է բարձր և ամենաբարձր մակարդակի վրա: Մենք այս երկխոսության ուղիները կօգտագործենք, որպեսզի նախ՝ պարզաբանենք մեր դիրքորոշումը, և, իհարկե, այս իրավիճակը հաշվի կառնենք տարբեր ոլորտներին առնչվող հետագա համաձայնագրերում», — հավելել է Կրեմլի խոսնակը։

Ռուսական կողմը, Թուրքիայի հետ երկխոսելով, ակնկալում է պարզաբանումներ ստանալ «Ազով» գնդի հրամանատարներին Կիև տեղափոխելու հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

«Իհարկե, մեր երկխոսության ընթացքում մենք ակնկալում ենք նաև կատարվածի առնչությամբ պարզաբանումներ ստանալ թուրքական կողմից, և մենք դա հաշվի կառնենք, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ հետագա պայմանավորվածությունների դեպքում», — ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի խոսնակը նաև հավելել է, որ ստեղծված իրավիճակը չի անդրադառնա Թուրքիայի հետ գազային համատեղ հանգույց ստեղծելու ծրագրերի իրականացման վրա, և Մոսկվան մտադիր է շարունակել իր հարաբերությունները Թուրքիայի հետ։

Հունիսի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ երկիր է վերադառնում «Ազով» գնդի 5 հրամանատարների հետ․ նրանք Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից դուրս գալուց հետո, պայմանավորվածությունների համաձայն, տեղափոխվել էին Թուրքիա և մինչև ռազմական գործողությունների ավարտը չպետք է վերադառնային Ուկրաինա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև