Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Պետդեպն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ի՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ նախապատրաստված, «հում» խաղաղության պայմանագրի» մասին հայտարարությանը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում լրագրողի խնդրանքով անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ նախապատրաստված, «հում» խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին և, ընդհակառակը, ապագայում նոր հակամարտությունների ու ողբերգությունների նախադրյալներ կստեղծի։

«Արդյո՞ք ժամանակն է, որ Արևմուտքը դատապարտի Ռուսաստանին խաղաղություն հաստատելու ձեր ջանքերը խաթարելու համար», — հետաքրքրվել է լրագրողը:

«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին: Ես ուզում եմ խոսել այն երկու երկրների հետ, որոնք անմիջականորեն կապված են, որոնք անմիջական կողմեր են այս վեճում։ Մենք այդ երկրների հետ անմիջականորեն առնչվում ենք: Հատուկ բանագնաց Բոնոն անցած շաբաթ մեկնել է տարածաշրջան և անմիջականորեն շփվել նրանց հետ: Եվ չնայած այս հարցում կողմ չհանդիսացող այլ երկրների կողմից ցանկացած մեկնաբանություններին, մենք հավատում ենք, որ համաձայնությունը մնում է հասանելի, և մենք կշարունակենք աշխատել նրանց հետ՝ դրան հասնելու համար», — ասել է Միլլերը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարն օրերս հայտարարել էր, որ Արևմտյան մի շարք մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ Բաքուն և Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», սակայն հապճեպ նախապատրաստված, «հում» խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։

«Արևմտյան մի շարք մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ Բաքուն և Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել գրեթե «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»։ Մենք ելնում ենք նրանից, որ ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ կողմերը։ Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն պատեհապաշտ նկատառումների, այլ աջակցել տևական երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Դրանք պետք է հիմնված լինեն «տեղում» ստեղծված իրողությունների վրա, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա։ Հապճեպ պատրաստված, «հում» խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Ընդհակառակը, դա ապագայում նոր հակամարտությունների ու ողբերգությունների նախադրյալներ կստեղծի։ Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ պատրաստմանը», — ասել էր Գոնչարը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև