Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Իրավապահները թույլ չեն տալիս Տիգրան Խաչատրյանի գործով առանցքային վկային ցուցմունք տալ, այն կարող է փոխել մեղադրանքը

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի գործով: Իրավապահները մտել են Սյունիքի նախկին մարզպետի բարեկամների տները եւ փնտրել Տիգրան Խաչատրյանին, իսկ Տիգրան Խաչատրյանի բնակարան չեն այցելել, որպեսզի դատարանին կարողանան երկամսյա կալանքի հիմք ներկայացնեն՝ իբրև վարույթն իրականացող մարմնից խուսափում: Ահա հենց այս արհեստական ձևով դատարանից կարողացել են կորզել երկամսյա կալանավորումը։

Ավելին՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբանը քննիչին միջնորդել է, որ կա մեկ վկա ու պատրաստ է ցուցմունք տալ, ուստի հարցաքննեն վկային, սակայն քննիչը մերժել է։ Մերժման մեջ ներկայացրել են այն պատճառաբանությունը, որ վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշում՝ ում, երբ հարցաքննի։Վկան ևս առանձին դիմում է ներկայացրել սակայան նույն պատասխանն է ստացել քննիչից։
Այս ամենը արվում է միայն մեկ պատճառով՝ որպեսզի կարողանան պահպանել առաջադրված մեղադրանքը, այն է՝ խուլիգանություն։  Նախաքննական մարմինը հրաժարվում է գործի մեջ ներգրավել վկային. միգուցե նա կարեւոր բան կարող է ասել, ինչը կօգնի քննության ընթացքին կամ կխանգարի իրավապահների գործին։

Մեզ հասած տեղեկություններով քննիչներին ուղիղ հրահանգված է անել ամենը՝ որպեսզի կարողանան պահպաել Տիգրան Խաչատրյանին ներկայացված մեղադրանքը, իսկ այս պարագայում գործով առանցքային վկան միայն կխանգարի իրենց ստացած հանձնարարականին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև