Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ագրարային համալսարանում շրջանավարտը ներկայացվել է որպես մագիստրանտ և վարչապետի որոշմամբ ընդգրկվել հոգաբարձուների խորհրդի կազմում

Վարչապետի որոշմամբ օգոստոսի 10-ին ձևավորված Հայաստանի ազգային ագրարային համալսարանի խորհրդի նոր կազմը շարունակում է տարակուսանք առաջացնել: Ինչպես արդեն գրել էինք, խորհրդի կազմում ուսանողության կողմից ընդգրկվածներից մեկը՝ Թոռնիկ Ալիյանը ոչ ուսանող է, ոչ ասպիրանտ, այլ՝ հայցորդ:

Խորհրդի կազմն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ խորհրդի կազմում ուսանողության կողմից ընտրված Արմեն Օզմանյանը ներկայացված է որպես համալսարանի մագիստրանտ: Սակայն իրականում Օզմանյանը այս տարվա մայիս-հունիս ամիսներին ավարտել է համալսարանի բակալավրիատը, իսկ համալսարանի ընդունող հանձնաժողովի կողմից հուլիսի 3-ին հրապարակված անվճար առկա մագիստրատուրա ընդունվածների շարքում Օզմանյանի անունը չկա (մագիստրատուրայի 2-րդ փուլի ընդունելության փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է, իսկ հեռակայի ընդունելությունը կազմակերպվում է աշնանը):

Վերոնշյալը չի խանգարել համալսարանի ուսանողական խորհրդին հուլիսի 7-ին կայացած նիստում Օզմանյանին ներկայացնել որպես Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրանտ և երաշխավորել որպես հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու: Սույն փաստը չի խանգարել նաև համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին համապատասխան գրությամբ ոչ ուսանող, և ոչ էլ մագիստրանտ հանդիսացող Օզմանյանին ներկայացնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին: Իր հերթին նախարարն էլ Օզմանյանի անունը ներկայացրել է կառավարություն և ստրոագրվել է համապատասխան որոշում վարչապետի կողմից:

Հետաքրքիր կլինի իմանալ, արդյոք վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կհարցնեն համալսարանի ռեկտորին՝ ինչու է ոչ ուսանողի, ոչ մագիստրանտի կարգավիճակ ունեցող անձին ներկայացրել որպես մագիստրանտ և հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածու:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև