Մայրաքաղաք Երևանում Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի լուսանկարները ամենուր են:
Երևանի փողոցների տարբեր հատվածներում, անցումներում, գովազդային վահանակների վրա փակցվել են նրա պատկերներով լուսանկարներ, գրաֆիտիներ։
Նշենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել է հունիսի 16-ին։ Նա մեղադրվում է Բժշկական համալսարանում չարաշահումների գործով պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Նա մեղադրանքը չի ընդունում:
Նրա պաշտպանները գործը շինծու են համարում, նրանց դիտարկմամբ` Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականցվում:





























































