Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ինչպես կոծկել Կապանի դեպքը կամ՝ ՆՓ-ի «Անառակ կողմը». Աբրահամ Գասպարյան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԻՆՉՊԵՍ ԿՈԾԿԵԼ ԿԱՊԱՆԻ ԴԵՊՔԸ ԿԱՄ՝ ՆՓ-Ի «ԱՆԱՌԱԿ ԿՈՂՄԸ»

Ակնհայտ էր, որ անասնական կրքով ապրող, ազգայինը ծաղրող, տասնամյակներ շարունակ տարատեսակ օրգազմիկ գրանտների վրա նստած որոշ սեռաքաղցներ պիտի օգտվեին այդ խեղված ու ճիվաղ կնոջ (բնութագրումը թողնում եմ ձեզ) զարհուրելի և անմարդկային տեսանյութից և բոլիվուդյան սցենարով՝ կրկին փորձեին հարվածել հայկականը, ազգայինը:
Հայաստանում իշխանությունը տոտալ բարոյազրկման կարմիր գիծը վաղուց է հատել: Հատեց այն ժամանակ, երբ իշխանությունը զավթած խունտան որոշեց պետբյուջեի միջոցներով տպագրել, թարգմանել ու տարածել՝ բարոյականության հետ աղերս չունեցող նփ-ի անտաղանդ՝ «Երկրի հակառակ կողմը» վերտառությամբ ամոթն ու լեգիտիմ հիմքերով ձևավորեց քաղաքական մանկապղծության նարրատիվը:
Հետին նպատակը կլինի ստամբուլյան կոնվենցիա, թե զահռումառ…էական չէ: Երեխաների նկատմամբ բռնությունը համամարդկային հիմնախնդիր է, եղել է և գործում է ամենուր, չունի ազգային կամ աշխարհագրական բնույթ: Աշխարհում հարյուրավոր «լիբերալ» կազմակերպություններ փող են աշխատում նման սցենարներով: Փողի մեռած էակներն էլ դառնում են այդ կառույցների մտավոր տրաֆիքինգի ազդեցության գործակալները, ավելի ճիշտ՝ ստրուկները:
Հայաստանում նույնպես կան՝ սեփական ուղեղը, սիրտը, խիղճն ու հոգին սեռական օրգաններից մեկի մեջ խցկած, հիվանդ երևակայության տեր, զարգացած գիտունիկի, «ազատ մտածողության մարդ եմ»-ի սինդրոմով տառապող կենդանիներ, որոնք գիտակցաբար մոլորեցնում են մարդկանց, պղծում մտածողություն, սերմանում թշնամանք, պղտորում մենտալ համերաշխություն:
Չերկարեմ: Սոցցանցեր ներբեռնված այդ գարշելի տեսանյութը նկարահանողները, տարածողները, շահագործողները, «գողին բռնողները» նույն թիմում են խաղում, նույն տիրոջն են ծառայում՝ համակարգված օպերացիայի շրջանակում:
Իսկ եթե նփ-ի քարոզչական հարճերը կարողանում են՝ խեղված կնոջ՝ իրավապահ կառույցներին վաղուց հայտնի տեսանյութով հանրային խոսույթից դուրս մղել պետական ու միջպետական մակարդակի՝ ոչ պակաս պոռնոգրաֆիկ երևույթներ՝
1- Կապանի օդակայանի տարածք թշնամու մուտքն ու կրակոցը,
2- ՄԱԿ-ում անճարակ դիվանագիտության ֆիասկոն,
3- Արցախի ապաշրջափակման հրամայականը,
ուրեմն՝
մինչև արտաքին թշնամու դեմ պայքարելը, առողջ, արհեստավարժ, ազգային-պետական արժեհամակարգ ու մտածողություն ունեցող մեր հայրենակիցները պարտավոր են դոմինանտ դեր ունենալ տեղեկատվական հարթակում:
Պի՛նդ եղեք:
Facebook
Twitter

Կարդացեք նաև