Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Պաշարված ու շրջափակված է հայրենիքը, բայց ոչ երբեք՝ արցախահայության կամքն ու ոգին, որովհետև մեր հայրենակիցները շատ լավ գիտեն անկախության գինը․ Մանե Թանդիլյան

«Ապերլու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե թանդիլյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ․

«Արցախը մեր արժանապատվությունն է. այս գիտակցումով ապրել է հայ ժողովուրդը, այդպես պետք է շարունակի ապրել յուրաքանչյուրս, յուրաքանչյուր գալիք սերունդ։

Այսօր Արցախն ու արցախցին իրենց անկախության 32-ամյակը նշում են պաշարված հայրենիքում։

Պաշարված ու շրջափակված է հայրենիքը, բայց ոչ երբեք՝ արցախահայության կամքն ու ոգին, որովհետև մեր հայրենակիցները շատ լավ գիտեն անկախության գինը։

Անկախություն, որն այսօր վտանգված է առավել, քան երբևէ։

Մեր՝ որպես հայի գոյատևման հենքն Արցախն է, մեր խոցված արժանապատվությունը վերականգնվել է Արցախից և Արցախով. այն Արցախով պետք է վերականգնենք նաև այսօր։

Եվ այդ գործում մեր հենման կետը արցախցու՝ սեփական հողում ազատ ու հայկական ապրելու անբեկանելի կամքն ու անքակտելի իրավունքն են։

Արցախն ապրե՛լ և ապրելու՛ է հայկական։

Ուժ, կորով և տոկունություն Արցախի Հանրապետությանը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև