Իտալական թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՌԴ-ի մասին անընդունելի են, Մոսկվայում ծայրահեղ դժգոհություն են հայտնել այդ կապակցությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է դիվանագիտական աղբյուրը։
«Մոսկվայում չափազանց դժգոհ են ՀՀ ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, ներառյալ՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներն, ու օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը, որոնք գնահատվում են անընդունելի՝ իրենց տոնով ու բովանդակությամբ և որոնք միտված են սեփական սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վա բարդելուն»,-ասել է զրուցակիցը։
«Ռուսաստանը չի պատրաստվում լքել Հարավային Կովկասի տարածաշրջանը՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, սակայն Երևանը չպետք է դառնա Արևմուտքի գործիքը՝ ՌԴ-ին դուրս մղելու գործում»,-ասել է աղբյուրը։
















































