Վայոց ձորի նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միկա Բադալյանի գործով ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում. հայտնաբերվել է «AK» ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, ատրճանակներ, կանեփի թփեր,իսկ Հայաստանի Հանրապետությունն
ակնկալում էր, որ Միկա Բադալյանի մոտից դարավոր ռուս-հայկական բարեկամության ուսուցողական դասագրքեր էր գտնելու: Իսկ եթե լուրջ, ապա տիկին Զախարովան լավ կլիներ Կրեմլի աշխատասենյակներում պահված հայ-ռուսական պայմանագրերը վերընթերցեր, այլ ոչ թե դարերի խորքը ման գար բարեկամության արձանագրություններ, որից ցավոք ոչ մի օգուտ չկա արցախցիների սովամահությունը կանխելու Գործիք:
#жаба.


















































