Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Հայտնի է՝ երբ է Փաշինյանը նամակ ուղարկել Պուտինին և ինչին է այն վերաբերել

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակն ուղարկել է սեպտեմբերի 8-ին։ Այդ մասին Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ կառավարությունից։

«Այն վերաբերում է ստեղծված իրադրությանը։ Միաժամանակ հայտնում ենք, որ նամակի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ», — նշել են կառավարությունից։

Սեպտեմբերի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույցներ է անցկացրել Վրաստանի վարչապետի, ԱՄՆ Պետքարտուղարի, Իրանի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հետ։ Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը նաև պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Սեպտեմբերի 11-ին Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, պարզաբանելով, թե ինչու սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց չի ունեցել Պուտինի հետ, ասել էր, որ նրա հետ վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել, որ նոր խոսակցության անհրաժեշտություն լիներ: «Ըստ անհրաժեշտության հեռախոսազրույցներ կարող են տեղի ունենալ», — ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Սեպտեմբերի 12-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ չունի։

«Նա ինձ ընդարձակ նամակ է ուղարկել։ Մենք նրա հետ կապի մեջ ենք։ Հայաստանի, Փաշինյանի հետ խնդիր չունենք։ Մենք մշտական կապի մեջ ենք», — նշել է ՌԴ նախագահը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև