Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկները երկու արցախցու տnւգшնել են 100 հազար դրամով՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար. արցախցի փաստաբան

Պարեկները երկու արցախցու տուգանել են 100 հազար դրամով՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը և հրապարակել տեսանյութ:

«Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր ՀՀ պարեկային ծառայության կողմից երկու արցախցիներ 100 հազար ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար։

Ընդ որում՝ վարչական պատասխանատվության են ենթարկվել այնպիսի անձինք, որոնք ՀՀ տարածքում չունեն անգամ ժամանակավոր բնակության վայր, աշխատանք կամ եկամտի այլ աղբյուր։ Պարեկային ծառայողները վարչական պատասխանատվության ենթարկելիս հաշվի չեն առել անգամ իրավախախտի կողմից իր երեխային հիվանդանոց տեղափոխելու հանգամանքը։

Ավելին՝ երեկ վարչական պատասխանատվության ենթարկվեց մեկ այլ քաղաքացի, որն այրվածքների հետևանքով եղբոր մահվան լուրը լսելուց հետո Սևան քաղաքից երթևեկում էր Երևան՝ «Արմենիա» ՀԲ կենտրոն։

Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ներկայիս գործադիր իշխանության, ՀՀ քաղաքացու անձնագիր կրող արցախցու վրա դնում է այնպիսի պարտավորություն, որը փաստացի հնարավոր չէ կատարել։ Այլ կերպ, բռնի տեղահանված, գործազուրկ և անգամ կեցության համար գումար չունեցող քաղաքացին այս պահին ևս կրում է ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտավորություն՝ իսկ դրա չկատարումն անվերապահորեն հանգեցնում է վարչական պատասխանատվության։

Իհարկե, որոշ անձինք նման դեպքում կարող են կարծիք արտահայտել, որ եթե քաղաքացին ի վիճակի չէ կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ապա թող նաև մեքենա չվարի, սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել, որ ներկա պահին արցախցիների ծանրակշիռ մասը չունի անգամ վառելիքի համար նախատեսված անհրաժեշտ դրամական միջոցներ, ինչից հետևում է, որ վերջիններս մեքենա են վարում միայն խիստ անհրաժեշտության դեպքում (հարազատների որոնում, իրերի տեղափոխում, բուժհաստատություն շտապ ժամանում և այլն)։

Ասածս այն է, որ նման քաղաքականություն վարելն այս փուլում ավելի քան վաղաժամ է, իսկ եթե նման քայլերով պատասխանատու անձինք հետապնդում են այլ նպատակ (օրինակ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով պարտադրել քաղաքացուն կնքել ԱՊՊԱ պայմանագիր, որպեսզի հնարավոր վթարների դեպքում վերջինիս բեռը թեթևանա), ապա սկզբնական շրջանում, օրինակ, թող հատկացնեն լրացուցիչ միջոցներ՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար։ Ամեն դեպքում ընտրված միջոցը, ըստ իս, անմարդկային է ու վատագույն»,- գրել է Երիցյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև