Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Արցախցիներին կացարանով ապահովելու ծրագրի բացակայությունը իշխանությունների հերթական խայտառակ աշխատաոճն է

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
Արցախցիներին կացարանով ապահովելու ծրագրի բացակայությունը իշխանությունների հերթական խայտառակ աշխատաոճն է։ ա
Արցախցիներին պետք է ապահովել կացարանով, ոչ թե վարձակալության վճարի համար գումար տրամադրել։ Վարձավճարների ժամանակավոր բնույթը և բնակարան տրամադրելու որոշման բացակայությունը օրօրի ավելացնելու է արտագաղթը։
Ի՞նչ պետք է անել, որպեսզի արագ լուծվի արցախցիներին բնակարանով ապահովելու հարցը։

«Սոցիալական հիփոթեք» ծրագիրը ներկայացրել եմ 2021թ․ ապրիլին, երբ դեռ նախարար էի, որը անցել էր որոշակի համաձայնեցման փուլ, սակայն երկու տարի է՝ կյանքի չկոչվեց (ծրագրի հղումը՝ մեկնաբանությունում) ։ Այն նախատեսում էր կացարանի խնդիր ունեցող ընտանիքների համար հարցի արագ լուծում, որը կարելի է կիրառել նաև արցախցիների համար։
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր արցախցու հաշվով տրամադրվում է 6.000.000 դրամի չափով բնակարան ձեռբքերելու համար «Սոցիալական հիփոթեք» ստանալու վկայական։ Չորս հոգանոց ընտանիքի համար բնակարանի գինը կկազմի 24.000.000 դրամ՝ 60.000 ԱՄՆ դոլար, որով կարելի է բնակարան ձեռք բերել ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։

Հիփոթեքը տրամադրվում է առանց կանխավճար, 100% սուբսիդավորմամբ, այսինքն՝ վարկը ամբողջությամբ վճարում է պետությունը։ Բանկը որևէ ռիսկ չի ունենում։

Ամսական վճարի համար պետությունը կծախսի 50.000-60.000 դրամ մեկ անձի հաշվարկով։ Այնքան, ինչքան հիմա ծախսում է բնակվարձերի համար։ Ընդհանուր առմամբ, տարեկան ծախսը կկազմի 80-100 մլրդ դրամ, որը ավելի քիչ է, քան Արցախին տրամադրվող ֆինանսավորումը։

Վարկավորման համար ԵՄ երկրներից և ֆոնդերից կարելի է ստանալ գրեթե զրոյական տոկոսով ֆինանսավորում, որը ավելի կքչացնի պետության ծախսը։

Հնարավոր չի լինի վաճառել տունը 20 տարի, քանի որ բանկում գրավ է հանդիսանալու։
Ծրագիրը կարելի է իրականացնել մի քանի ամսվա ընթացքում՝ մի քանի տարի տևող բնակարանային շինարարության փոխարեն։

Մարզերում բնակվելը խրախուսելու նպատակով կարելի է մարզերում տրամադրել արտոնություններ՝ գյուղատնտեսության զբաղվելու համար և այլն։
Սա նվազագույնն է, որ կառավարությունը շատ արագ պետք է իրականացնի։ Որևէ նյութական փոխհատուցում, սոցիալական կամ այլ ծրագիր չի լրացնելու հայրենիքի կորուստը, բայց ավելի բարդացնելն արցախցիների վիճակը պարզապես անթույլատրելի է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև