Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Քասախի կիրճում տեղի ունեցածի պատճառով վшրույթի շրջանակում 11 անձ է ձերբшկшլվել

2023 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից զեկուցագրեր են ստացվել այն մասին, որ նույն օրը Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող «Գալուստի Ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածքում տեղի ուենցած վիճաբանության մասին ահազանգ ստանալով՝ ոստիկանության ծառայողները մեկնել են նշված վայր։ Աշտարակ քաղաքի 65-ամյա բնակչից և նրա որդուց կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով ասֆալտապատ ճանապարհով նշված հանգստյան գոտու ուղղությամբ մոտեցել են 40-50 անձ, որոնց ձեռքերում եղել են քարեր, ջրով լցված շշեր, որոնք նետել են հոր և որդու ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Մոտեցող անձինք, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ հակաիրավական գործունեությունը դադարեցնելու օրինական պահանջներին, բռնություն են գործադրել Աշտարակ քաղաքի 65-ամյա բնակչի և նրա որդու նկատմամբ՝ քաշքշել են ոստիկանության աշխատակիցներին։ Նրանց կողմից նետված  առարկաներից դիպել են նաև ոստիկանության ծառայողներին։ Մոտեցած անձանցից մի քանիսը 65-ամյա քաղաքացուն քաշելով գցել են գետնին, ապա քարերով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի ժամանակ վերջինիս որդին ինքնաձիգով մի քանի կրակոց է արձակել։ Դրա հետևանքով Աշտարակ քաղաքի 52-ամյա և ՈՒջան գյուղի 26-ամյա երկու բնակիչ ոտքի շրջանի հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել բուժկենտրոն։

Դեպքի առթիվ հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, 2 դանակ, 1 ձեռնափայտ և այլ առարկաներ։ Ոստիկանությունից ստացվել է դեպքի վայրում վերցված հանցագործության գործիք հրազենը։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել են խուզարկություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է 11 անձ։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև