Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հանդիպել է Արցախից բռնի տեղահանված կանանց հետ ու X սոցկայքում գրել է, որ իր համար կարևոր էր լսել Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայ կանանց: Նա նշել է, որ իրեն հուզել են նրանց քաջությունը, և Կանադան շարունակաբար իր աջակցությունը կհայտնի նրանց անվտանգ վերադարձի իրավունքին:




















































