Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ինչպե՞ս հանձնեցին Արցախը․ Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպե՞ս հանձնեցին Արցախը
Դեռևս 2022թ ապրիլին փաշինյանը ԱԺ_ում հայտարարեց, որ <<Կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, բայց առանց զոհերի>>, ինքնախոստովանական ցուցմունքի նմանվող այս միտքը շատ կարևոր էր նրանով, որ Արցախի հանձման համար չափազանց կարևոր էին զոհերը…
Հայ հասարակության ճնշող մեծամասնությունը իրականում երբեք էլ պատրաստ չէր սեփական հայրենիքի մի մասի հանձման նիկոլական ոչ մի թեզին, հետևաբար այդ հասարակությանը պետք էր զրկել պաշտպանունակությունից, տալ մեծաթիվ զոհեր, ցավ, սուգ։
Զոհերը կարևոր էին թուրքական աշխարհի համար նաև հետագա հավանական ռազմական գործողություններից իրենց ապահովագրելու, ինչպես նաև դեմոգրաֆիկական պատկեր փոխելու համար, հետևաբար թուրք֊ադրբեջանական շահերի սպասարկուն պարտավոր էր ամբողջական պարտության մեջ հնարավորինս շատ հայ տղաներ զոհել, սրանով էր պայմանավորված 44֊օրյա պատերազմում կազմակերպված անկազամերպությունն, որին հազարավոր հայ տղաներ զոհ գնացին առանց նույնիսկ մեկ թուրք տեսնելով, այս հանգամանքով էր պայմանավորված հերթական անկազմակերպ գործելաոճն ԱՀ շրջափակումից առաջ 2022թ սեպտեմբերյան ռազմական գործողություններին աննախադեպ զոհերի փաստը, բնականաբար Արցախի վերջնական հանձնումը չէր կարող լինել առանց զոհերի…
Սեպտեմբերի 19 լույս 20 <<Հակաահաբեկչական գործողություններ>> անվանումը կրող, բայց իրականում օկուպացիոն գործողությունների դեմ ԱՀ ՊԲ հերոսաբար կռիվ տվեց, բայց զոհերի թիվը ամենայն հավանականությամբ բավարար չէր, հետևաբար էլ արցախցու բռնի տեղահանումը իր մեջ շատ մեծ ռիսկ էր պարունակում, ուստի այդ ռիսկը չեզոքացնելու համար պետք էր հնարավորինս շատ զոհ, ավելի մեծ սուգ, իսկ ավելի շատ թվով տղամարդ նույն վայրում սպանելու լավագույն հնարավորությունը կարող էր լինել միմիայն բենզինի հերթը, իրականում ինչ էր տեղի ունեցել սեպտեմբերի 25֊ին Ասկերանի բենզինի պահեստում, պայթունը դիտավորություն էր, թե անփութություն զերծ կմնամ գնահատական տալուց, սպասելով քննության ավարտին։
Հետևաբար պարզ է մեկ բան, թուրքական շահերի սպասարկուն իր լինելիությամբ մշտապես մեզ տանելու է պարտության, իսկ պարտություններն էլ մշտապես ուղեկցվելու են մեծաթիվ ու ծանր մարդկային կորուստներով
Facebook
Twitter

Կարդացեք նաև