Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Զnհերի նոր թիվ է հրապարակվել

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի հարվածների զոհերի թիվը հասել է 10 569-ի։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Jazeera-ի հրապարակումից։

Ըստ գերատեսչության խոսնակ Աշրաֆ ալ Քուդրայի ներկայացրած վերջին տվյալների՝ զոհերի թվում կա 4324 երեխա։ Եվս 26 475 մարդ վիրավորվել է։ Միայն վերջին 24 ժամում զոհվել է 214 մարդ։

Հաղորդվում է նաև, որ 2550 մարդ, այդ թվում՝ 1350 երեխա, դեռ անհետ կորած է։

Աշրաֆ ալ Քուդրան կոչ է արել հումանիտար միջանցք բացել, որպեսզի անկլավ մուտք գործեն բժշկական պարագաներ, վառելիք և բուժանձնակազմ, ինչպես նաև այնտեղից դուրս բերվեն հազարավոր վիրավորները։

Իսրայելին հումանիտար դադարներ անելու կոչ են արել նաև Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները։ Տոկիոյում կայացած նախարարական հանդիպումներից հետո նրանք հայտարարություն են տարածել՝ դատապարտելով պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումը, պաշտպանելով Իսրայելի՝ ինքնապաշտպանվելու իրավունքը և միևնույն ժամանակ կոչ անելով Իսրայելին «հումանիտար դադար» տալ Գազայի հատվածի գնդակոծություններին։

Իսրայելը Գազայի հատվածին հարվածներ է հասցնում է հոկտեմբերի 7-ից, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1400 մարդու, գերի վերցնելով շուրջ 240-ին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իսրայելը հայտարարել է, որ արդեն գտնվում է Գազա քաղաքի կենտրոնում։ Ըստ Reuters-ի աղբյուրների՝  Իսրայելի զինվորականները սկսում են պատերազմի հաջորդ փուլը, այն է՝ տեղորոշել և ոչնչացնել Գազայում գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելների լաբիրինթոսը, ինչը կարող է ամիսներ տևել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև