ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանն ի ցույց է դնում արտաքին քաղաքական կուրսը փոխելու իր մտադրությունը։
Ըստ նրա՝ խոսքը արտաքին հարաբերություններում կողմնորոշման արմատական փոփոխության մասին է։ Հստակ է, որ դա արվում է Արևմուտքի առաջարկով։
Նա այս հայտարարությունը արել է ի պատասխան ՀՀ գործող իշխանությունների այն պնդման, ըստ որի՝ Հայաստանը մտադիր չէ փոխել արտաքին քաղաքական կուրսը։


















































