Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Գիշերը Մոսկվայի վրա անօդաչուներով զանգվածային հարձակման փորձ է եղել. «Վնուկովո»-ն և «Դոմոդեդովո»-ն ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը

ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող մի քանի անօդաչու սարք: Տուժածներ չկան, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։

«Այս գիշեր անօդաչուներով զանգվածային հարձակման փորձ է արվել: Այս պահին հակաօդային պաշտպանության ուժերը Նարո-Ֆոմինսկի շրջանում և Օդինցովո քաղաքային շրջանում դեպի Մոսկվա թռչող անօդաչու սարքեր են խոցել: ՀՕՊ-ին հաջողվել է նաև որսալ և ոչնչացնել մի քանի անօդաչուներ Բրյանսկի, Տուլայի և Կալուգայի շրջաններում»,- գրել է Սոբյանինը։

Այնուհետև նա հաղորդել է մեկ այլ անօդաչու թռչող սարքի մասին, որը փորձել է հարձակում իրականացնել Մոսկվայի վրա: Սարքը խփվել է Պոդոլսկի քաղաքային թաղամասում։

Սոբյանինը նշել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ավերածություններ կամ զոհեր չեն եղել անօդաչուների բեկորների անկման հետևանքով։

ՏԱՍՍ-ը հավելում է, որ մոսկովյան «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները կարճ ժամանակով դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկու օդանավակայանն էլ վերսկսել են աշխատանքը։ Այս մասին են վկայում Flightradar24.com-ի և օդանավակայանի առցանց ցուցատախտակների տվյալները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև