Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
Գնել Սանոսյանն առաջարկեց Կոլյա Միքայելյանին նշանակել Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում։
Նորանշանակ մարզպետ Կոլյա Միքայելյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, միևնույն ժամանակ հայտնել, որ շարունակելու է կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը։

















































