«Իզվեստիա»-ն հաղորդում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն ասել է, որ Եվրամիությունն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չկան։
Միևնույն ժամանակ նա ասել է, որ Եվրամիությունը մտադիր չէ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ:
Նաև ասել է, որ Եվրամիությունը չի նախատեսում հայ զինվորականներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում։


















































