Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Այն ամենն, ինչ պետք է իմանալ եվրոպական սկզբունքայնության եւ «ժողովրդավարության» մասին. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱՅՆ ԱՄԵՆՆ՝ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԿԶԲՈԻՆՔԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ
Ալիևը Արցախի խնդիրը փակված և լուծված է համարում՝ հրապարակային հայտարարելով, որ միջազգային իրավունք չկա, կա ուժ և շահ, և ինքը խնդիրը վճռահատել է ռազմական ագրեսայի, ուժի և, ըստ էութության, ցեղասպանության ճանապարհով։
Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն, գրեթե միաձայնությամբ, 1 տարով դադարեցնում է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները և մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին ՝ առանցքում ունենալով Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը, բռնատիրական ռեժիմը, Արցախի հումանիտար ճգնաժանի հաղթահարմանն ուղղված ԵԽԽՎ բանաձևերի արհամարհումն ու չիրականացումը, «ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները»:
Եվրոպական դիտորդները մերժում են դիտորդական առաքելություն իրականացնել բռնատիրական Ադրբեջանում։ Ադրբեջանից վտարվում է ԵԱԿՀ դիտորդը։
Երեկ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգում և շնորհավում է 90 և ավելի տոկոսով «ընտրված» բռնապետին՝ նախագահի պաշտոնում 5-րդ անգամ ընտրվելու կապակցությամբ և հատկապես կարևորում է էներգետիկ ոլորտում ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը։
Հ․Գ․ Այդ ընթացքում Հայաստանի քաղաքական և դիվանագիտական սնանկ իշխանությունները մոնետիզացնում են Հայաստանի “ժողովրդավարական” բրենդը․․․
Ի դեպ, Եվրոպական հարթակների, և հատկապես Շ․ Միշելի հետ ակտիվ կապերից հետո, Ն․Փ-ն հայտարարեց նշաձողն իջեցնելու պարտադրանքների մասին։ Իսկ, թե այն ինչ գին ունեցավ, առավել քան ողբերգական է․․․․տեղավորվում է մեկ բառի մեջ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Facebook
Twitter

Կարդացեք նաև