Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Կարծում եմ ուսանողները, դասախոսները կմնան իրենց համոզմանը. Հասմիկ Պապյանը՝ Կոնսերվատորիայի փակման մասին

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում փակ հանդիպում է ընթացել դասախոսների և ուսանողների մասնակցությամբ։

Փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ասաց․

«Նախարարության ներկայացուցիչը չէր սպասում, որ կհանդիպեր այսպիսի հախուռն ելույթների, դիրքորոշման դասախոսների, ուսանողների կողմից։ Բայց վերջնական պատասխան չստացանք»։

Նա արձանագրեց՝ ուրախալի փաստ է, որ երիտասարդներն ամուր կանգնած են իրենց ոտքեր վրա, իրենց սկբունքներին հավատարիմ են։

«Դա շատ կարևոր է, իսկապես։ Չգիտեմ՝ ում մտքով է անցել տեղափոխել Կոնսերվատորիան ակադեմիական քաղաք։ Սա մեր հիշողությունն է, որը չենք կարող ջնջել։ Այս շենք այնպիսի մարդիկ են մտել, դուրս եկել, պետք է հասկանալ շենքի իմաստը, նշանակությունը։ Չի կարելի գրչի մի հարվածով  տեղափոխել ուրիշ քաղաք։ Խոսում էին աշխատավարձերը կբարձրանա, ուսանողների քանակը կավելանա։ Անհեթեթ պատճառաբանություններ են»,- ասաց Պապյանը։

Ըստ նրա՝ ուսանողները, դասախոսները կմնան իրենց համոզմանը։

«Նրանք, ովքեր որոշել են ամեն ինչը լցնել մի կաթսայի մեջ, նաև Կոնսերվատորիան, թերևս իրենք կկարողանան մտածել իրենց ծրագրերի հաջորդականության մասին»,- հավելեց նա։

Նշենք, որ ուսանողների, դասախոսների հետ հանդիպմանը եկել էր ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև