Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Առցանց տաքսին զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին. ՄՊՀ ուսումնասիրությունը

ՄՊՀ-ից NewDay.am-ին հայտնում են․

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  առաջարկը, ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների  (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման և ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան։

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ

  • Էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին: Գրանցված 3162 կազմակերպություններից 2787-ը 2018-2023 թթ. այս ոլորտում որևէ գործունեություն չի իրականացրել, մնացածների վճարած հարկերը զգալի անկում են ապրել։
  • Ներկայումս օրենսդրորեն սահմանված չեն էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների վերահսկման և կարգավորման մեխանիզմներ՝ կապված ծառայությունների որակի կամ հարթակների պատասխանատվության հետ:
  • Հարթակներում ուղևորափոխադրման հիմնական տեսակների մասին տեղեկատվությունը լիարժեքորեն ներկայացված չէ: Մյուս կողմից հարթակների գաղտնիության քաղաքականությունը թույլ է տալիս օգտագործել օգտատերերի մասին տեղեկատվությունը բավականին լայն շրջանակի նպատակների համար։ 
  • Դիտարկված ապրանքային շուկայում կենտրոնացվածությունը շարունակում է աճել.  գերիշխող դիրք ունեցող  տնտեսավարողի մասնաբաժինը 2021-2023 թթ. ավելացել է:

Առաջարկներ

Սահմանել «էլեկտրոնային հարթակ» հասկացությունը նաև նման հարթակներով բեռնափոխադրման մասով և տրանսպորտի ոլորտի կարգավորման դաշտի լայնացման միջոցով դիտարկել հարթակի միջոցով մատուցվող ծառայությունների համար հարթակի սեփականատիրոջ պատասխանատվության շրջանակը, հարթակի աշխատանքի մեխանիզմն ու նման հարթակների հետ վարորդների և տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների փոխգործակցության կարգավորման հարցերը։ Այս համատեքստում արդյունավետ կարող է լինել նաև վարորդների և ընկերությունների ռեեստրների ստեղծումը, ինչը կօգնի վերահսկել ծառայություն մատուցող վարորդների լիցենզավորված լինելու հանգամանքը և զգալիորեն կբարելավի ուղևորափոխադրման ծառայությունների որակը։

Թե՛ հարթակում տեղեկատվության ներկայացման, թե՛ սպառողներից հավաքագրված տեղեկատվության օգտագործման վերաբերյալ պետք է լինեն հստակ սահմանված կանոններ, որոնք թույլ կտան սպառողներին հիմնավորված որոշումներ կայացնել, միաժամանակ արդյունավետորեն կպաշտպանեն նրանց մասին հավաքագրված տեղեկատվության օգտագործման չարաշահումներից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև