«ՌԻԱ»-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ Երևանի կասկածներին պատմական պատասխան կա. Ռուսաստանը բազմիցս օգնության է հասել, պաշտպանել է և ջանքեր է գործադրել արյունահեղությունը դադարեցնելու համար։
Ըստ Զախարովայի՝ եթե Հայաստանում որևէ մեկը հարցեր ունի իրենց մտքերի անկեղծության վերաբերյալ, ինքը կարծում է, որ դրա պատմական պատասխանը կա, դա իրենց տղաների թիվն է, ովքեր պաշտպանել են Հայաստանը, և Ռուսաստանի ղեկավարության և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը, որոնք նա ներդրել է, որպեսզի բազմիցս դադարեցնի արյունահեղությունը այս տարածաշրջանում։
















































