Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Տավուշում կան բնակավայրեր, որոնք պատկանել են Ադրբեջшնին և դրանք պետք է վերшդшրձվեն. Աղազարյան

Լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ասաց, որ տարածաշրջանում գտնվելով շատ դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում, ունենալով Թուրքիայի ու Ադրբեջանի նման հարևաններ, շատ սահմանափակ հնարավորություններ ունենք։

Նրա խոսքով՝ մենք պետք է մեր քայլերում ներգրավենք միջազգային ուժերի ուշադրությունը. «Ես չեմ ասում, որ դրանք որոշիչ են, բայց  շատ կարևոր են։ Դուք էլ եք տեսնում, որ որոշ գործընթացներ հիմա մի քիչ ուրիշ ձև են ընթանում»։

Նա կարծում է, որ պատերազմի սպառնալիքին չպետք է տուրք տրվի, որովհետև ամեն ինչ, ըստ իրեն, ունի իր չափն ու սահմանը. «Մենք անում ենք քայլ՝ խաղաղության գործընթաների տրամաբանության մեջ։ Ես այդ ձգտումն Ադրբեջանի մոտ չեմ տեսնում։ Չհաշված, որ Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այսքան մոտ չեն եղել խաղաղությանը։ Դա ինձ համար լոկ հայտարարություն է, որը չի ուղեկցվում կոնկրետ քայլերով։ Եթե մեր այս  քայլից հետո Ադրբեջանն ընդառաջ քայլ չանի, ուրեմն կմտնենք տուպիկ։

Տավուշի մարզում չկան գյուղեր, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Տավուշի մազրում կան բնակավայրեր, որոնք պատկանել են Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը և դրանք ոչ թե պետք է հանձնվեն, այլ պետք է վերադարձվեն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև