«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2024 թվականի մարտի 30-ից կդադարեցվի «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի միջոցով։
Նշվում է, որ ընկերության գործընկեր «Ամերիաբանկը» այդ օրվանից կդադարեցնի «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը։
Հիշեցնենք՝ «Միր» քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը:


















































