«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Տեղեկատվությունը փոխանցում է rbc.ru-ն:
The New York Times-ն նաև հայտնում է, որ ԴԱԻՇ-ը ստանձնել է պատասխանատվությունը, Թերթը գրում է, որ ամերիկացի պաշտոնյաները մարտին հետախուզական տվյալներ են հավաքել այն մասին, որ հարձակում է ծրագրվել Մոսկվայում:
Մարտի 7-ին հնարավոր հարձակման մասին հրապարակային նախազգուշացումից բացի, ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ ռուս պաշտոնյաներին մասնավոր կերպով տեղեկացրել են հետախուզական տվյալների մասին, որոնք ցույց են տալիս նախապատրաստվող հարձակումը:
Սաուդյան Արաբիայում տեղակայված Ալ Արաբիա պարբերականը նույնպես հաղորդել է տեղեկությունն այն մասին, որ ԻՊ-ն ստանձնել է Կրոկուսի վրա հարձակման պատասխանատվությունը։


















































