Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության ղեկավար Ֆարահ Դախլալլահը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, ըստ որի՝ դաշինքը դատապարտում է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցում զոհերի ու տուժածների ընտանիքներին։
«Մենք միանշանակ դատապարտում ենք Մոսկվայում կայացած համերգի հանդիսատեսի վրա հարձակումը։ Ոչինչ չի կարող արդարացնել նման սարսափելի հանցագործությունները: Մեր խորին ցավակցությունները զոհերին և նրանց ընտանիքներին»,- գրել է նա։


















































