Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Անահիտ Մանասյանը, անդրադառնալով այն հարցին, թե իրավաչա՞փ է համարում Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին այդ ձևով ձերբակալելը, Նա ասաց, թե՛ կադրերը տեսնելուց հետո, թե՛ընդհանուր տեղեկատվությունը տարածվելուց հետո մենք այցելել են Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։
Ըստ նրա՝ եթե այդ մասով դիմել են իրավասու մարմիններին, ուրեմն՝ առնվազն իրավաչափության մասով կասկած են ունեցել։ Պարզաբանումներ են պահանջել իրավասու մարմիններից և դրանք ստանալուց հետո, հնարավորություն կունենան եզրահանգումներ անելու։
Հարցին, թե նախկին պարզաբանումները ստանալուց հետո, եղե՞լ է դեպք, որ համարել են՝ ոստիկանները խախտել են օրենքը և գործել են ոչ իրավաչափ՝ Մանասյանը ասաց.
«Կարդացե՞լ եք մեր տարեկան զեկույցը։ Առանձնացրել ենք ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և նվազագույն իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր։ Ավելին ասեմ՝ արձանագրել ենք առերևույթ բռնության հետ կապված խնդիրներ։ Տեղեկացնեմ, որ ՄԻՊ-ը քննություն իրականցնող մարմին չէ, դատարան չէ։ ՄԻՊ-ի խնդիրը համակարգային խնդիրները բացահայտելն է»։


















































