Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Մեծ տեղեկատու դաշտով վահանակներից ամբողջությամբ մաքրվել են Բաղրամյան պողոտան ու Կիևյան փողոցը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․

Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգում շարունակվում է հիմնանորոգման ծրագիրը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ  այստեղ բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար կապահովվեն հարմարավետ պայմաններ:
***
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կունենա գեղարվեստական լուսավորություն: Նախագիծը դեռևս մշակման փուլում է: Հանձնարարվել է արդիականացնել նաև Մայր Հայաստան հուշարձանի գեղարվեստական լուսավորությունը:
***
2023-ի ապրիլին Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում: Անցած մեկ տարում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ:  Նախագծով մեծ տեղեկատու դաշտով վահանակներից արդեն իսկ ամբողջությամբ մաքրվել են Բաղրամյան պողոտան ու Կիևյան փողոցը:
«Այն չափորոշիչները, որոնք հաստատել ենք նախորդ տարի, իրապես լավագույն փորձն են ներառում և Երևանում տեսողական այդ աղմուկը վերացնելու տեսանկյունից շատ կարևոր նախաձեռնություն էին: Այս գործընթացը պետք է շարունակաբար առաջ տանենք, որպեսզի պատմամշակութային հուշարձանների ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի տեսքը բացվի»,- ընդգծել է քաղաքապետը:
***
Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով մետրոպոլիտենում շարժակազմերի մոտենալու մասին քաղաքացիները կիրազեկվեն հետհաշվարկով աշխատող ժամատախտակներով:
***
Երևանյան 28 փողոցների վերգետնյա մալուխները փուլ առ փուլ անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունն ու քաղաքի արտաքին տեսքը բարելավելու անհրաժեշտությունը՝ հանձնարարվել է դիտարկել ամբողջ կենտրոնը, որից հետո գործընթացը կտեղափոխվի մյուս վարչական շրջաններ:
***
Շարունակվում է Կիևյան կամրջի նորոգումը: Կառույցի սպասարկման համար առաջնահերթորեն նորոգվել են հենարանների միջև գտնվող աստիճանահարթակները, տեղադրվել նոր բազրիքներ: Բացի այդ, ամբողջությամբ կբացվի, կհիմնանորոգվի ու բնակիչներին կհանձնվի ստորգետնյա հետիոտնային անցումը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև