Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ուզում է՝ Վահե Ղազարյանը գա ցուցմունք տա, ուզում է՝ ամբողջ ոստիկանությունը, ով ուզում է՝ գա․ չի կարող ապացուցվել մի բան, ինչը չի եղել․ Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանի գործով տուժող համարվող ոստիկան Վարդան Հովհաննիսյանը, որն ամեն օր ՔՊ գրասենյակի մոտ է ծառայություն իրականացնում, կշարունակի գործով տուժող լինել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկման առարկա է դարձվել հետազոտման ենթակա ապացույցների ծավալը։

Փաստաբան Արամ Վարդևանյանը դիրքորոշում հայտնեց՝ նշելով, որ այն չի կարող ենթադրել վկաների անուն-ազգանունի ընթերցումը․ «Հիմա, օրինակ, դատախազը ներկայացրեց Հայկազ Ջոմարդյանի անուն-ազգանունը։ Ես իր ցուցմունքին ծանոթ եմ, բավականին հետաքրքիր ցուցմունք է տվել։ Հիմա որ մասն էր այդ ցուցմունքի, որով մեղադրողը գտնում է, որ կարող է ենթադրյալ առնչությունը հիմնավորել»։ Փաստաբանը հիշեցրեց, որ նույն տեսանյութում նաև երևում է, որ թե ինչպես են Լևոն Քոչարյանին հարվածում, ավելին, այդ տեսանյութից երևում է, որ ԱԺ պատգամավոր Արման Ղազարյանը, որը նույնիսկ որպես վկա չի լսվել, ներկա է եղել, երբ Հրաչիկ Խաչատրյանը և այլ ոստիկաններ սկսում են անհամաչափ գործողություններ իրականացնել։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էլ միջնորդեց՝ դադարեցնել տուժող Վարդան Հովհաննիսյանի կարգավիճակը՝ պնդելով, որ Լևոն Քոչարյանը նրան չի հարվածել։ Լևոն Քոչարյանը ևս ընդգծեց՝ ով ուզում է ցուցմունք տա՝ Վահե Ղազարյանը, ամբողջ ոստիկանությունը, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել։

Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն, Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի նկատմամբ ընտրված` երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը փոխարինվեց գրավով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը՝ 2 մլն դրամի չափով։ Ի դեպ, դատախազը պահանջել էր, որ գրավ կիրառելու դեպքում չափ սահմանվի 5 մլն դրամը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև