Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն

Երևանը քայլում էր պոեզիայի արահատներով։ Մշակութասեր հանրության քայլերն ուղղվել էին Առնո Բաբաջանյան համերգասրահ, ուր կայացավ ասմունքող, մշակութային գործիչ Մանուշակ Շիրինյանի կազմակերպած գրական երեկոն։ Առաջին անգամ չէ, որ տիկին Շիրինյանը փայլում ու քայլում է պոեզիայի արահետներով, իր հետ տանելով ներկաներին։ Հանդիսատեսի պահանջն է եղել, կրկին ու կրկին լսել նրա ձայնը, ընդառաջ է գնացել հանրության պահանջին։Մեծ աշխատասիրության, սեփական ներդրումների, ու հանդիսատեղի մեծ ցանկության շնորհիվ է կայանում Մանուշակ Շիրինյանի գրական երեկոները։ Ասում է նպատակն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, արագ իրադարձություններով լի աշխարհում իմ ներդրումն ունենալ հայ դասականների գործերը միշտ օրակարգում պահելու, նրանց մեծարելու, հիշելու, նրանց գործերը հանրությանն իմ ոճով ու իմ զգացածով փոխանցելու գործում։Երեկոյի մեկնարկը տրվեց լռության րոպեով`հարգելով հերոսացածների անմար հիշատակը։

Այնուհետև խորագրեր` հայրենիք, մայր, սեր… այս վերջինը դահլիճի բեմում այդպես էլ չավարտվեց` ծափեր, խոնարհում, ծաղիկներ ու սեր դեպի բեմում գտնվող անձը։

Ներկաներն առանձնակի հուզված էին։  Շեշտում էին, ամեն անգամ սիրով են մասնակցում Մանուշակ Շիրինյանի գրական երեկոներին, որտեղ թևածում է բանաստեղծությունն ու հասնում յուրաքանչյուրի հոգուն։

«Հայասա» ազգային ժառանգության մշակութապահպան միության կողմից Մանուշակ Շիրինյանն արժանացավ հատուկ մրցանակի։

Արվեստի հետ հանդիպումն ավարտվեց, բայց չդադարող ծափահարությունները, հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը, շնորհակալական խոսքերը, շնորհավորանքները թերևս Մանուշակ Շիրինյանին մտորելու առիթ կտան՝ վերստին բեմ բարձրանալ ու հանդիսատեսին տանել պոեզիայի արահետնեով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև