Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին

Ցավում եմ, որ ապրիլի 24-ին հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մասին խոսելուց մեկ նախադասությամբ անդրադարձ չի կատարվել Հայոց Ցեղասպանությանը։ Այս մասին, անդրադառնալով ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ ՀՀ ԱԺ նախագահի հակառուսական հայտարարությունների հետ կապված հարցում ուղարկելու վերաբերյալ հայտարարությանը, ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ հարցումը դեռևս չի ստացել։

Նա ասաց՝ թող գա նամակը, հասկանան՝ ինչ են գրել, ինչ չեն գրել։ Համաժողովի անվանումը եղել է «Ռուսաստանի անօրինական ներխուժումը Ուկրաինա»։

«Ես անօրինական բառն իջեցրել եմ, որ հանկարծ իրենց հույզերի հետ չխաղամ։ Իմ ելույթի մեջ որևէ բան չկար, որը չի համապատասխանում միջազգային իրավունքին, իրենց արված հայտարարություններին ու իրենց կողմից ստորագրված պայմանագրերին։ Ի՞նչ նոր բան եմ ասել, Հայաստանը չի ճանաչո՞ւմ Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ի՞նչն եմ նոր ասել, ուղղակի մի տեղ եմ հավաքել ու մի տեղում եմ ասել։ Նույնիսկ Բելառուսը չի ճանաչել այն տարածքները, որը Ռուսաստանն անվանում է իր տարածքի նոր մաս, Թուրքիան էլ չի ճանաչել, Թուրքիան հատուկ ասել է, որ Ղրիմը չի ճանաչում։ Ուզում եմ հասկանալ՝ ուժերը մեզ վրա է պատո՞ւմ։ Ուղղակի խնդիրն այն է, որ իրենք չեն ընկալում, որ Հայաստանը պետք է գործի որպես անկախ պետություն։ Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջոցառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ ՀՀ-ն ճանաչում է բոլոր հետխորհրդային երկրների տարածքային ամբողջականությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև