Հավաստի լուրեր

Իշխшնnւթյnւնը զիջել է ռшզմшվшրшկшն шռшվելnւթյnւնը և դա փnրձnւմ է խնшմքով թшքցնել. Տիգրան Աբրшհшմյան | ՊՆ-ն նախատեսում է պшհեuտшզnրшյինների եռшմսյш վшրժшկшն hшվшքներ шնցկшցնել | Ի՞նչ է արել խшչքшրը Փшշինյшնին. հերթական nտնձգnւթյnւնն է шրել hшյկшկшն uրբnւթյnւնների դեմ. «Հրшպшրшկ» | Ո՞րն է լինելու hшջnրդ uшhմшնшզшտվnղ տшրшծքը․ «Հրшպшրшկ» | Քրեшկшն hեղինшկnւթյnւն Սերգեյ Գրիգnրյшնի` «ֆшզի» uպшնnւթյшն գnրծnվ ներգրшվվել է ԱԱԾ-ն․ «Ժnղnվnւրդ» | «Դավթաշենում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8000 քմ տարածք»․ Տիգրան Ավինյան | Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել ռшզմшրդյունшբերшկшն ընկերությունների ներկայացուցիչների հետ, uտnրшգրվել են պшյմшնшգրեր | Երևանի քաղաքապետարանից իրшզեկում են | Տեսանյութում պшտկերվшծ шնձը nրnնվnւմ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հռիփսիմե Ջեբեջյшնի բարի կшմքի արդյունքում նրան վիրшվnրnղը բերմшն չենթшրկվեց դшտшրшն. փшuտшբшններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխшնшկшն լրшգրnղին բшն шunղներն` шրшգ պшտժվnւմ են, մեզ uպшռնшցnղներն шզшտ շրջnւմ. Հռիփսիմե Ջեբեջյшն | Գազա-բենզալցակայանների գործունեություն է դшդшրեցվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ էս լրբի մnրքnւրը. hետшզnտվnւմ են Հռիփսիմե Ջեբեջյшնին վիրшվnրելու գnրծnվ шպшցnւյցները | Պետք է լսելի լինի այն անձանց ձшյնը, ովքեր անձամբ են տեսնում խնդիրները և шրձшնшգրnւմ դրшնք. ՄԻՊ | 5 մшգնիտnւդ nւժգնnւթյшմբ երկրшշшրժ է տեղի ունեցել

Լրահոս

Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին. ի՞նչ հարցեր են քննարկվել (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի քարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերին, որին ուղեկցել են ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի թիմի ղեկավար Մարի Կուրթը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանին։

Ողջունելով հյուրերին՝ Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, մասնավորապես՝ ԹԻՀ գրասենյակի միջև ծավալված համագործակցությունը։ Դրա շրջանակներում իրականացված վերապատրաստման ծրագրերը դրական մեծ ազդեցություն են ունեցել ՀՀ ՔԿ մարդկային ռեսուրսների մասնագիտական զարգացման վրա, իսկ ցուցաբերված տեխնիկական, ծրագրային, մեթոդական աջակցությունը նպաստել է քննչական մարմնի գործունեության շարունակական լավարկմանը։ ԱՄՆ իրավապահ մարմինների հետ գործակցության սերտացման տեսանկյունից ընդգծելով մեկ տարվա ընթացքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ ստորագրված համագործակցության հուշագրերի կարևոր նշանակությունը՝ պարոն Քյարամյանը վերահաստատել է համագործակցությունն ավելի խորացնելու՝ Քննչական կոմիտեի պատրաստակամությունը։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը ևս բարձր է գնահատել փոխվստահության, համագործակցության մակարդակն ու որակը։ Նա ողջունել է պրոֆեսիոնալիզմի և արդյունավետության բարձրացմանը, ներուժի արդիականացմանը և ինստիտուցիոն հզորացմանը միտված՝ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող բարեփոխումները։ Պարոն Յոդերը նաև նշել է, որ այդ ուղղություններով, ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա, փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՔԿ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև՝ անդրազգային բնույթի առանձին հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման, և գենդերային հիմքով բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավորությունները։

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930