Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Հանրապետության տոնի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր նշում ենք հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն ու Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը:
Հայաստանը որպես ինքնիշխան, ազատ և ժողովրդավար պետություն ամրապնդելը յուրաքանչյուրիս առաքելությունն է։
Ավանդույթի համաձայն՝ հայրենիքի համար կարևոր այս օրն անցկացրել եմ Ապարան քաղաքում:
























































