Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին․ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակությունում | Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարգանքը և արդար վարձատրությունը․ Նաիրի Սարգսյան | Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ Ծառուկյան | Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով | Պատերազմում երկու ոտքը կորցրած Արմանին կրկին վիրահատություն է անհրաժեշտ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամու հրթիռակոծությունների ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանյան` թուրքին վաճառված, հայրենիք ծախած. տաշիրցիներ | 2026-ի փոփոխությունները և հարաբերությունների գաղտնիքները՝ ըստ նումերոլոգիայի | Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով. Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել. Ալեն Սիմոնյան | Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին | Ներկայիս իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար. Արտակ Զաքարյան | «Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա»․ Սարգիս Մադաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զեբրը` Միասնիկյան պողոտայում | «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

«Ամшչnւմ եմ հայի` ձեր տեսակի համար». Սոնա Շահգելդյանը՝ «Uև ու uպիտшկ» խնջnւյքին իր մասնակցության шրձшգшնքների մասին

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ինստագրամյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել այն թեմային, որ համացանցում տարածվել է «Սև ու սպիտակ» անվանումով խնջույքի մասին տեղեկատվություն, որին մասնակցել է նաև երգչուհին:

«Իմ սիրելի հայ ժողովուրդ, որոշ մարդիկ փորձում են արատավորել իմ անունը, այն էլ ինչի համար` բարեգործական միջոցառմանը մասնակցելու համար, միջոցառում, որը կազմակերպվել էր հերոսածին մայրերի կողմից: Ձեր նենգ, խեղաթյուրող մեկնաբանությունները չեն կարող ազդել Սոնա Շահգելդյան երգչուհի տեսակի վրա, ես ապաքաղաքական մարդ եմ:

Այդ նույն օրերին իմ շատ ու շատ կոլեգաներ երգել են տարբեր խնջույքներին, քեֆ-հարսանիքներին, որոշները` ակտիվ շրջագայությունների մեջ են, ի՞նչ է, նրանց չե՞ք նկատում, թե դա արդեն կվնասի տարիների պատմություն ունեցող ձեր լափամանները: Ամաչում եմ հայի` ձեր տեսակի համար:

Որոշ լրատվականներ ու ստրկամիտ լրագրողներ, սպասեք դատարանի կողմից ուղարկված ձեր ծանուցումներին, պատասխան եք տալու բոլորդ օրենքի առջև, ես արդեն գործընթացը սկսել եմ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ օրերս առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաև Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ՔՊ-ական Գնել Սարգսյանը և այլք:

Խնջույքին ներկա են եղել նաև երգչուհի Սոնա Շահգելդյանը և երգիչ Արկադի Դումիկյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև