Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Հավաքի մասնակիցը դшնակահարել է մեկ այլ մասնակցի. նա ձերբшկшլվել է

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

2024թ. մայիսի 30-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա- Աբովյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացվող  հավաքի ընթացքում, վիճաբանություն է տեղի ունեցել հավաքի մասնակիցներ Ս.Դ.-ի և Ռ.Հ.-ի  միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել Ս.Դ.-ի այտի և պարանոցի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ռ.Հ.-ն ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Իրականացված անձնական խուզարկությամբ նրա մոտից առերևույթ հանցագործության գործիք հանդիսացող կտրող գործիքը հայտնաբերվել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ դասալքության, զորամասն ինքնակամ լքելու, ինչպես նաև ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու համար նախկինում 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված Ռ.Հ.-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալելու մասին:

Վարույթի շրջանակներում կատարվել են քննչական անհրաժեշտ գործողություններ՝ հարցաքննություններ, նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև