Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Փաշինյանը Հայաստանը մեծ տեմպերով տանում է դեպի կnլшպu. Հանրապետության հրապարակ

Площадь Республики/Հանրապետության հրապարակ  տելեգրամյան ալիքը հոդված է հրապարակել, ներկայացնում ենք այն․

Փաշինյանի վարչախումբը տապալել է բոլոր ոլորտները՝ բանակ, պետական կառավարում, նաև տնտեսություն: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի օրոք նոր ռեկորդներ է սահմանում՝այն արդեն իսկ հատել է 12 միլիարդ դոլարի սահմանները: Թե ուր են գնում այդ գումարները հայտնի չէ՝ իրական տնտեսություն, դեպի նոր աշխատատեղերի բացում, սոցիալական բեռի թեթևացում նրանք չեն գնում՝այդ գումարների մի մասը գնում է ՔՊ-ականների գրպանները՝ 13-րդ աշխատավարձերի, պարգևավճարների կամ կոռուպցիոն սխեմաների միջոցով տեղ է գտնում իշխանությունների օֆշորային հաշիվներում:

Տնտեսությունը Փաշինյանի օրոք կազմաքանդված է՝ մարզերում չկան աշխատատեղեր, գյուղերը մահանում են՝ արտագաղթն արդեն իսկ սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը:

Բանակը կազմաքանդվում է՝ համալրվում է ոչ պրոֆեսիոնալ կադրերով՝ՀՀ պաշտպանության նախարարը մասնագիտությամբ պատմության ուսուցիչ է և ոչ մի կապ չունի ռազմական գործի և բանակի կառավարման հետ: Փաշինյանը խոսում է նոր զինատեսակների ձեռք բերման մասին, սակայն այս խոստումները հիմնականում մնում են օդում կախված, իսկ բերված զինտեխնիկան կամ պահեստներում է կամ չի օգտագործվելու: Փաշինյանը խաղաղության է գնում ամեն գնով՝նա չի պատրաստվում այդ զենքերն օգտագործել իր դաշնակից Ադրբեջանի և Իլհամ Ալիևի դեմ:

Բանակից սպաները հազարներով դուրս են գալիս՝ մեկնում արտերկիր՝ցածր աշխատավարձերի պատճառով: Բանակի սպաների և այլ անձնակազմի աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն միլիարդներ են ուղղվում ոստիկանության ֆինանսավորմանը, որպեսզի նրանք այսօր պաշտպանեն Փաշինյանի իշխանությունն ու աթոռը:

Ինչ վերաբերվում է պետական կառավարմանն, ապա այդ ոլորտում կատարյալ աղետ է՝ Փաշինյանի օրոք պետական համակարգը համալրվել է դիլետանտներով՝ ՔՊ-ականների հետ սերտ ընկերական, բարեկամական կապեր ունեցող անձանցով, որոնք հեռու են այն ոլորտներից, որոնք նրանց են վստահվում:

Պետական կառավարումը քաոսային վիճակում է՝այն ենթարկվում է միայն մեկ մարդու՝ Փաշինյանի քմահաճույքներին և պաշտոններ են ստանում մարդիկ, ովքեր հավատարմության երդում են տալիս ոչ թե պետական, ազգային շահին՝այլ անձամբ Փաշինյան ընտանիքին կամ ՔՊ-ական վերնախավին:

Այսպիսով, Փաշինյանը Հայաստանը մեծ տեմպերով տանում է դեպի կոլապս և հայկական ներուժի չեզոքացում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև