Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Իմ քшղшքшկшն փnրձшռnւթյшմբ տեսնում եմ, որ շшրժnւմը մшրnւմ է․ Արայիկ Հարությունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարում է։

Ճշտող հարցին՝ ինչից է նման եզրահանգման եկել, նա պատասխանեց, որ իր քաղաքական փորձառությամբ տեսնում է, որ շարժումը մարում է, շատ հաճախ է լինում՝ առաջնորդներն իրենք իրենց փակուղի են մտցնում․ դրանից էլ նման եզրակացություն եմ արել։

Արայիկ Հարությունյանը ասաց, որ ցանկացած մարդ, ցանկացած բողոք կարող է իրականացնել, և շարժում առաջնորդել, իսկ քաղաքական ուժերն էլ, որոնք գտնվում են դաշտում, կարող են  նման գնահատականներ տալ այդ շարժումներին։

Արդյո՞ք իշխանությունը երկխոսության կգնա և ինչո՞ւ չեն իջնում գերատեսչություններից պատասխանատուներ՝ հարցերին պատասխանելու համար հարցին՝ Հարությունյանն արձագանքեց․

«Հիմա, ով ինչ հարց ունենա պետք է մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հատ մարդ իր հետևից տանի տվյալ գերատեսչության մոտ և ասի թող ղեկավարը իջնի ինձ այս հարցին պատասխան տա՞։ Դա հարաբերվելու ո՞ճ է, ընդ որում համապատասխան վերաբերմունք է լինում այն շարժումների նկատմամբ, որոնք, ըստ էության, տանում են լարման, տանում են բախումների, և դա մենք տեսանք ԱԳՆ դիմաց։ Եթե այս գործելաոճը չլինի, մենք ցանկացած քաղաքական ուժի հետ հարաբերվում ենք»։

Ըստ Հարությունյանի՝ իրենք ամենևին փողոցում ծավալվող գործընթացներին դեմ չեն։

Նա նշեց, որ իրենց իշխանության օրոք բազմաթիվ քաղաքական գործընթացներ են եղել փողոցում, բայց համապատասխան ինստիտուտները հասարակական կարգի խախտումների դեպքում արձագանքում են և համապատասխան գնահատականներ են տալիս։ Երբ ակցիաները խաղաղ են և հասարակական կարգ չի խախտվում, ոստիկանությունն ամբողջությամբ աջակցում է ակցիան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև