Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Շшրժnւմը դшրձել է Փաշինյանի ոչ միայն քայլերի թելшդրnղը, այլև՝ հnգեվիճшկի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը դարձել է Նիկոլ Փաշինյանի ոչ միայն քայլերի լեյտմոտիվը` թելադրողը, այլև՝ հոգեվիճակի։ Հինգշաբթի օրը՝ կուսակցական փակ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը «Լեոպոլդ կատվի արկածները» հայտնի մուլտֆիլմի հերոսին է հիշեցրել՝ հանդես գալով իրեն ոչ բնորոշ հանդարտությամբ և «Ребята, давайте жить дружно» ոճում։ Բանն այն է, որ քաղաքային խնդիրներին վերաբերող փակ նիստը բավականին բուռն ընթացք է ստացել, և ՔՊ-ական որոշ պատգամավորներ բզկտել են Երևանի փոխքաղաքապետերին՝ դժգոհելով առկա խնդիրներից. քաղաքում խրամատներ հիշեցնող փոսերից սկսած, վերջացրած հանրային տրանսպորտով։ Նիկոլ Փաշինյանը, հրշեջի գործառույթ ստանձնած, մարել է բորբոքված կրքերը, խաղաղեցրել թիմակիցներին, որ՝ այո, կան խնդիրներ, բայց այնպես չէ, որ դրանք չեն լուծվում, խնդիրը միայն տեմպի, ժամկետների մեջ է, որոնք գուցե ոչ օբյեկտիվ պատճառներ ունեն։

ՔՊ-ական աղբյուրի կարծիքով՝ իրականում Փաշինյանն այս շրջանում մի խնդիր է լուծում` պահել թիմի միասնականությունը և ոչ մեկին չնեղացնել: Եթե ամիսներ առաջ լիներ նման խոսակցություն, նա ուսապարկերին ուղղակի քսի կտար Ավինյանի դեմ, կթողներ, որ իրար հոշոտեին, իսկ ինքը` հանդիսատեսի կարգավիճակ ընդունած, կհրճվեր այդ տեսարանով։ Ի դեպ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի մասնակցել նախաձեռնող խմբի նիստին` ինչ-որ միջոցառման մասնակցելու պատրվակով: Չնայած նիստը սկսվել է երեկոյան 7-ից հետո»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև