«Պարո՛ն Բաբաջանյան, ես խնդրեցի չէ՞, ավելի բովանդակային լինել»,- ԵՄ դրոշը ԱԺ ամբիոնից կախելուց հետո հայտարարեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Դուք ՀՀ ԱԺ ամբիոնից հիմա կախել եք ԵՄ դրոշը, ինչը խնդիր չի, բայց ԱԺ-ում ՀՀ դրոշը պետք է լինի, մնացածն արդեն քննարկումների ու վերլուծությունների արդյունք է։ Խնդիր չկա, սա քաղաքական ակցիա է, որը, իմ կարծիքով, կարող էր և չլինել, համենայն դեպս, բովանդակային փոփոխություն չմտցրեց մեր խոսակցության մեջ»,- ասաց նա։
Նա հավելեց, որ դրոշի հետ էլ պռոբլեմ չկա, երկու հատ էլ ինքը կարող է բերել, հիմա իրենք բովանդակայի՞ն են քննարկում, թե՞ սիմվոլիզմ են ապահովում։


















































