Կիրանցում լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը ասաց, որ շարժումը չի մարում, Սուրեն Պետրոսյանի ձևակերպումը այլ է եղել:
«Երեկ հանդիպել եմ Սուրենին, երկար խոսել եմ հետը: Բոլորը ջղերի վրա են, զգացմունքների մեջ են, ես էլ նույնը: Մենք էլ համբերատար չենք չէ՞, միգուցե ինձնից էլ է կախված դա, որովհետև առաջին պատասխանատուն ես եմ»,- նշեց նա:
Հարցին՝ Սուրեն Պետրոսյանը շարունակո՞ւմ է շարժման հետ լինել, Սրբազանն ասաց, որ այդ մասին չեն էլ խոսել, կվերադառնան կիմանան։


















































