Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրել է.

«Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից։ Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից և ճիշտ են անում՝ պիտի վախենան: Նրանք այդ վախը վերափոխում են ագրեսիայի, որն ուղղում են մարդկանց, վանքերի ու մշակութային այլ արժեքների դեմ։

Ելույթս ԵԽԽՎ լիագումար նիստին.

Հարգելի գործընկերներ,
Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումն ոչ միայն մշակութային ողբերգություն է, այլև միջազգային օրենքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտում։
Հայ մշակութային ինքնությունն իր խորը արմատներն ունի Հարավային Կովկասի պատմության մեջ։ Այնուամենայնիվ, այս ժառանգությունը հետզհետե ավելի ու ավելի է վտանգվում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում։

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch), որն իրականացնում է հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության մշտադիտարկում, խնդրի վերաբերյալ ներկայացրել է համապարփակ զեկույցներ: 2023 և 2024 թվականներին կազմակերպության կողմից հրապարակված զեկույցներում ընդգծվում են հետևյալ առանցքային միջադեպերը։

Սբ. Եղիշե Առաքյալի վանք։ 9-րդ դարի հայկական այս վանքը զգալիորեն վնասվել է։ 2023թ. լուսնկար-ապացույցից երևում է, որ հեռացվել են հայերեն գրությունները և պղծվել կրոնական խորհրդանիշները։ Գրությունների ու խորհրդանիշների ոչնչացումը սովորական երևույթ է դարձել 2020թ. պատերազմի արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված տարածքներում։
Շուշիի սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի։ Խորհրդանշական տաճար, որը ենթարկվել է հրռթիռակոծության Լեռնային Ղարաբաղի 2020թ. պատերազմի ժամանակ։ Չնայած եկեղեցու պաշտպանությանն ուղղված միջազգային կոչերին՝ 2023թ.-ին ոճրագործությունը շարունակվեց։ Արբանյակային լուսանկարահանումը փաստում է պատմամշակութային ժառանգության այս կոթողի լրջագույն փոփոխությունների ու վնասների մասին։ Մի շարք աղբյուրների պնդմամբ Ադրբեջանը փորձ է կատարում եկեղեցուց սրբել, ջնջել հայկական հետքը՝ վերածելով այն մեկ այլ՝ այպես կոչված «ալբանական» եկեղեցու։

Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կանաչ ժամ)։ Շուշիում տեղակայված այս եկեղեցին բազմիցս ենթարկվել է վանդալիզմի։ 2023թ.-ին ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ եկեղեցու գմբեթն ու խաչը հանվել են, իսկ եկեղեցու ներքին հարդարանքը՝ պղծվել։

Սբ. Աստվածածին եկեղեցի։ Մեկ այլ նշանակալից վայրը՝ Արցախի Հադրութ շրջանի Սբ. Աստվածածին եկեղեցին վերափոխվել է և Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել մզկիթի։ Այս միջոցով ջնջվել է եկեղեցու հայկական ու քրիստոնեական ժառանգությունը։

Ադրբեջանի իշխանություններն այսքանով չեն սահմանափակվելու։ Նրանք կանգ չառան մինչև Լեռնային Ղարաբաղում չիրականացրեցին ամբողջական էթնիկ զտում, որտեղ այս պահին որևէ հայ չկա։ Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից։ Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից և ճիշտ են անում՝ պիտի վախենան: Նրանք այդ վախը վերափոխում են ագրեսիայի, որն ուղղում են մարդկանց, վանքերի ու մշակութային այլ արժեքների դեմ։

Մշակութային ժառանգության պահպանությունը հավաքական պատասխանատվություն է։ Պաշտպանելով հայկական ժառանգությունը՝ մենք պաշտպանում ենք մշակութային բազմազանությունը, սատար կանգնում պատմական ամբողջականությանը և միջազգային իրավունքին։ Եկեք միասնական լինենք բոլոր ազգերի մշակութային ինքնությունը պաշտպանելու ու պահպանելու մեր հանձնառության մեջ՝ երաշխավորելով, որ պատմությունը, որքան էլ խոցելի լինի, երբեք չի մոռացվի»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև